երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Երբ ես աշխատում էի, Արմենն իր կարծիքն է հայտնել, ես՝ իմ, բայց դա բացարձակ չի անդրադարձել մեր ջերմության վրա. Այվազյանը՝ Գրիգորյանի մասին

Երբ ես աշխատում էի, Արմենն իր կարծիքն է հայտնել, ես՝ իմ, բայց դա բացարձակ չի անդրադարձել մեր ջերմության վրա. Այվազյանը՝ Գրիգորյանի մասին

Դեռ մանկուց Արմեն Գրիգորյանը ինքնուրույն, ստեղծագործ մարդ է եղել, իր էությամբ արև է եղել, և արևի մեջ պոռթկումներ են լինում, և այդպես վառվեց, գնաց, բայց ամենաբարի հիշողություններն ունեմ իր մասին: Այս մասին այսօր պրոդյուսեր Արմեն Գրիգորյան հոգեհանգստի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը:

Նա նշեց, որ Արմեն Գրիգորյանի ընտանիքին ճանաչում է արդեն քառասուն տարի, նրա կրտսեր եղբոր համադասարանցին է, Արմենն էլ իրենց ավագ ընկերն էր:

Լրագրողների հարցին, թե ի՞նչ կհիշի Արմեն Գրիգորյանի մասին այս պահին՝ Արա Այվազյանը ասաց, որ իրենց կայացումը տեղի է ունեցել խորհրդային միության ժամանակ և այդ ժամանակ ամեն ինչ անցնում էր որոշակի սահմանափակումներով, ցենզուարյով և այլն, բայց իրենք բոլորը Պուշկինի անվան դպրոցի շրջանավարտներ են, և մթնոլորտն այնպիսին էր, որ յուրաքանչյուր աշակերտի, հաշվի առնելով բոլոր սահմանափակումները, ստիպում էին մտածել ինքնուրույն, վերլուծել․ ՛՛Թերևս այդ դպրոցը մեծ կնիք թողեց բոլորիս վրա, հատկապես Արմենի, որովհետև նա ազատ, ստեղծագործ մարդ էր։ Ճիշտ է, բժիշկ է մասնագիտությամբ, բայց գնաց այլ ուղով, ՈՒՀԱ ակուբն ու իր հաջողությունները երևի բոլորը հիշում են՛՛։

Խոսելով քաղաքական ոլորտում ունեցած տարաձայնությունների մասին՝ Այվազյանն ասաց, որ իրենք տարբեր թեմաներ են քննարկել, եղել են նաև տարաձայնություններ: ՛՛Ընկերները նրա համար չեն, որ միայն իրար հաճելի բաներ ասեն։ Որոշ հարցերի շուրջ ինքը համաձայն չէր, որոշ հարցերի շուրջ՝ ես, բայց մենք ընդհանուր ճանապարհ ենք անցել իր ու իր ընտանիքի հետ, ցավում եմ Արմենի համար...՛՛,-ասաց ՀՀ նախկին արտգործնախարարը:

Նա հավելեց. ՛՛Շատերի համար գուցե ընդունելի չէին իր արտահայտությունները,  բաց ինքն անկեղծ մարդ էր եւ այդպես անկեղծ գնաց: Արմենի օրինակը շատ լավ օրինակ է, որին պետք է հետեւել՛՛:

Հարցին, թե պայքարի օրերին իրենց հարաբերությունները չէի՞ն փոխվել, Արա Այվազյանը պատասխանեց . ՛՛Բացարձա՛կ, բացարձա՛կ։ Ես շատ լավ եմ ընդունում առողջ քննադատությունները, մենք իրար փողոցում էլ ենք հանդիպել, երբ ես աշխատում էի, ինքն իր կարծիքն է հայտնել, ես իմ կարծիքը, բայց դա բացարձակ չի անդրադարձել մեր հարաբերությունների, մեր ջերմության վրա: Ամենաարժեքավոր մարդիկ մեզնից շուտ են հեռանում, դա է ցավալին՛՛:

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը մահացել է հուլիսի 15-ին, դատարանի դահլիճում:

  • Կիսվել: