կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Երասխահունից դեպի Արևիկ համայնք տանող ճանապարհին հայտնաբերվել է ավազի ապօրինի արդյունահանման դեպք

Երասխահունից դեպի Արևիկ համայնք տանող ճանապարհին հայտնաբերվել է ավազի ապօրինի արդյունահանման դեպք

Հուլիսի 6-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացված կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզի Երասխահունից դեպի Արևիկ համայնք տանող ճանապարհին հայտնաբերվել է ավազի ապօրինի արդյունահանման դեպք։

Տեսչական մարմնից հայտնում են, որ տեսուչներն անհապաղ դադարեցրել են ծանր տեխնիկայով ավազի ապօրինի արդյունահանման աշխատանքները։

Համապատասխան նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։

  • Կիսվել: