հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Անհամբերությամբ սպասում եմ մոտ ժամանակներս Հայաստան վերադառնալուն․ Մարտա Կոս

Անհամբերությամբ սպասում եմ մոտ ժամանակներս Հայաստան վերադառնալուն․ Մարտա Կոս

Անհամբերությամբ սպասում եմ ԵՄ-Հայաստան աշխատանքային խմբի աշխատանքների մեկնարկին, որն այսօր համաձայնեցվել է նախագահ Ֆոն դեր Լայենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը՝ մեկնաբանելով Հայաստանին աջակցության փաթեթ տրամադրելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հրապարակումը։

«Ռուսաստանի կողմից գործադրվող տնտեսական ճնշումների պարագայում Եվրոպան կաջակցի Հայաստանին։ ԵՄ ֆինանսական աջակցությունը, առևտրային միջոցառումներն ու համերաշխությունը կօգնեն մեղմել այդ ճնշումը։ Անհամբերությամբ սպասում եմ մոտ ժամանակներս Հայաստան վերադառնալուն»,- նշել է եվրահանձնակատարը։

 

  • Կիսվել: