Արա՛գ, ստուգելու եմ, մի ժամում ՌՈ-ն Զվարթնոցից հանեք, ՀՀ ժամանողներին հավաքների՞ եք տանում. Էդմոն Մարուքյան
Արա՛գ, ստուգելու եմ, մի ժամում ՌՈ-ն Զվարթնոցից հանեք, ՀՀ ժամանողներին հավաքների եք տանում: Այս մասին ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը:
«Ես դիմում եմ գլխավոր շտաբի պետին՝ որպես բանակի հրամանատարի, էդ ռազմական ոստիկանությանը արագ հավաքեք օդանավակայանից, և կրուտիտներ մի արեք, թե միշտ էլ հետախուզվող եք փնտրում, ամոթ է, մի խաբեք մարդկանց, բանակը մի վարկաբեկեք: Արա՜գ, ստուգելու եմ, մի ժամ ժամանակ, մի ժամից հետո օդանավակայանում եղավ ռազմական ոստիկանություն, մնացածը չեմ ասում ինչ եմ անելու:
Պարզվում է՝ օդանավակայանում ռազմական ոստիկանները Հայաստան ժամանած տղամարդկանց ինչ-որ ծանուցագրեր են տալիս 25-օրյա հավաքների վերաբերյալ, և Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը հայտարարել է, որ Հայաստան եկողներին, ովքեր գալիս են ընտրելու, պետք է տանենք վարժական հավաքների։ Սա նշանակում է, որ մարդկանց, ովքեր իրենց ընտրական իրավունքից օգտվելու իրավունք ունեն՝ ուզում եք ասել, որ բանակը մարդկանց պատժելու տե՞ղ է, կամ ուզում եք ասել, որ մարդիկ, ովքեր ՀՀ քաղաքացի են ու գալիս են Լոսից, Մոսկվայից, Փարիզից, ի՞նչ պետք է անեն, չպե՞տք է գնան ընտրության, բա ասում էիք թող բերեն, թող գան, մեկ է, որ գան՝ մեզ են ընտրելու, բա կարող է ձեզ են ընտրում, պատժու՞մ եք բանակի զորահավաքով»,- նշել է Մարուքյանը:



