Պարտքով «պիվա» խմողները մեր երկիրը դարձնում են թակարդի միջի պանիր. Գագիկ Ծառուկյան
Նախկինում պարտքով «պիվա» խմողները երկիրը հասցրել են այն վիճակին, որ մենք դարձել ենք տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների համար թակարդի միջի պանիր։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
Նա նշել է, որ Հայաստանի իշխանությունների կողմից դեպի ԵՄ ապրանքների արտահանման լոգիստիկայի սուբսիդավորումը բլեֆ է, որովհետև արտաքին առևտրի ուղղություն փոխելը ցանկացած երկրի համար տևելու է տասը տարի։



