երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԵՊՀ ուսանողներն ուսումնական և արտադրական պրակտիկա կանցնեն ԲԸՏՄ-ում

ԵՊՀ ուսանողներն ուսումնական և արտադրական պրակտիկա կանցնեն ԲԸՏՄ-ում

Այսօր ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը հանդիպել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխշահավետ համագործակցության ուղղությունների՝ ուսումնակրթական բնույթի ծրագրերի, համապատասխան ոլորտներում փորձաքննությունների իրականացման, աշխատությունների, մոնիթորինգների, հետազոտությունների, երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող վերապատրաստումների, նաև ուսանողների ուսումնական, արտադրական, նախաավարտական և գիտաարտադրական պրակտիկաների անցկացման վերաբերյալ մի շարք հարցեր։

Այցի ընթացքում ներկայացվել է ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիան, որտեղ հնարավոր է իրականացնել բուսական, կենդանական, ինչպես նաև հողի, ջրի միկրոօրգանիզմների բացառիկ փորձաքննություններ և հետազոտություններ։

Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ մեկտեղելով կողմերի ջանքերը, միջոցները և փորձը, կյանքի կոչել կադրերի մասնագիտական հմտությունների և կարողությունների զարգացման ծրագրերը։

  • Կիսվել: