շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
ԵՊՀ-ում դասադուլը շարունակվում է

ԵՊՀ-ում դասադուլը շարունակվում է

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները  շարունակում են նոյեմբերի 6-ից հայտարարած  դասադուլը։ Նրանք պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Բողոքի ակցիայի մասնակիցներ դեմ են, որ բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետներում այժմ պարտադիր համարվող՝ «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը դառան ահյեցողական;

Բողոքին միացել են նաև որոշ դասախոսներ։ Նրանք ուսանողների բողոքը արդարացի են համարում՝ պնդելով, որ  հայերենը բուհերում պետք է դասավանդվի, որպեսզի մասնագետները հետագայում կարողանան մասնագիտական հայերեն խոսել:

Դասադուլի մասնակիցները Հայ բանասիրության ֆակուլտետի մասնաշենքի մոտից պատրաստվում են երթով շարժվել դեպի ԿԳՄՍ նախարարության շենք, որտեղ Դաշնակցության երիտասարդական միության ներկայացուցիչները երկու օրվա դադարից հետո վերսկսել են նոյեմբերի 6-ին հայտարարված նստացույցը Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով:

Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել:

Այսօր ավելի ուշ նախարարության շենքի մոտ նախարարի հրաժարականի պահանջով  բողոքի ակցիա կանցկացնի նաեւ «ԿԱՄՔ» նախաձեռնությունը:

  • Կիսվել: