հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ենթակառուցվածք+բժշկական լավ թիմ + հասանելիություն. սա է մեր բանաձևը․ նախարարն այցելել է «Սուրբ Աստվածամայր»

Ենթակառուցվածք+բժշկական լավ թիմ + հասանելիություն. սա է մեր բանաձևը․ նախարարն այցելել է «Սուրբ Աստվածամայր»

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է «Սուրբ Աստվածամայր» պոլիկլինիկա, որն արդեն իսկ ներառված է վերանորոգման և հագեցման ծրագրում, ինչի արդյունքում քաղաքացիները կսպասարկվեն բարեկարգ պայմաններում: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է նախարարը։
 
«Թե´քաղաքացիների և թե´ բուժաշխատողների հետ անմիջական շփումները, նրանց ակտիվ մասնակցությունը ապահովագրության բարեփոխման գործընթացին անգնահատելի է: 
 
Եղա նաև «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում, որը վերանորոգվել և հագեցվել է. հաճելի էր տեսնել լրիվ վերափոխված մանկական ծառայությունը: 
 
Ենթակառուցվածք+բժշկական լավ թիմ + հասանելիություն. սա է մեր բանաձևը»,- գրել է նախարարն ու տեսանյութ հրապարակել:
 

  • Կիսվել: