կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԵՄ դիտորդական առաքելության անդամները Սյունիքում ավտովթարի են ենթարկվել «Nissan Pathfinder»-ով

ԵՄ դիտորդական առաքելության անդամները Սյունիքում ավտովթարի են ենթարկվել «Nissan Pathfinder»-ով

Այսօր՝ մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան Տաթև-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և շրջվել: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդին և ավտոմեքենայում գտնվող 2 ուղևորներին առաջինը օգնության են հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները:

Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել:  

Shamshyan.com-ի տեղեկություններով, ավտոմեքենան սպասարկում է Հայաստանում Եվրախորհրդի դիտորդական առաքելությանը և վարորդն ու 2 ուղևորները եվրադիտորդներ են:

Վարորդը Ավստրիայի քաղաքացի է, իսկ դիտորդները՝ Լեհաստանի:

  • Կիսվել: