երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի ներդրումից հետո այս շաբաթ արդեն հարցերի տեղատարափը նվազել․ Ավանեսյան

Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի ներդրումից հետո այս շաբաթ արդեն հարցերի տեղատարափը նվազել․ Ավանեսյան

 Հայաստանում էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի ներդրումից հետո այս շաբաթ արդեն հարցերի տեղատարափը նվազել է։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
 
«Հարցերի տեղատարափը բավականին նվազել է, և այս շաբաթ նկատում ենք, որ շատ ավելի հանգիստ և առանց խնդիրների է ամեն ինչ գործում։ Մեզ համար շատ կարևոր են ձեր (լրագրողների – խմբ.) ահազանգերը, որպեսզի վեր հանենք առաջացած խնդիրներն ու հրատապ լուծումներ տանք, առաջ գնանք»,– նշեց Անդրեասյանը։
Նրա խոսքով` պետք է ժամանակ տալ, որպեսզի մարդիկ ընտելանան, ու սա շատ նորմալ գործընթաց է։
 
Հարցին` արդյոք մտավախություն չկա՞, որ կարող է դեղորայքի գինը բարձրանալ, Ավանեսյանը շեշտեց` նման բան չի լինի։ Բացատրեց` նախկինում, որ թուղթը տպելու համար միջինում 8 դրամ էր ծախսվում, այսօր արդեն նման բան չի լինելու, այսինքն` ծախսերի կրճատում է, ոչ թե ավելացում։
Նա անդրադարձավ նաև լրագրողների այն նկատառմանը, արդյոք կարող են անհատները սկսել դեղորայք վաճառել քաղաքացիներին։
 
Նախարարը վստահեցրեց` նման ռիսկեր չի տեսնում, քանի որ բոլոր երկրներում նույն մեխանիզմն է գործում` դեղորայքը վաճառվում է էլեկտրոնային դեղատոմսով։

  • Կիսվել: