չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Էլ ոչ մի դոմփել. օգտագործելու եմ բացառապես «Կանոնագիրք Հայոց»–ի բառապաշարը՝ «պոռնկացած». Փաշինյան

Էլ ոչ մի դոմփել. օգտագործելու եմ բացառապես «Կանոնագիրք Հայոց»–ի բառապաշարը՝ «պոռնկացած». Փաշինյան

Նախկինում հնչած քննադատությունները հաշվի առնելով, պոռնկացած բարձրաստիճան հոգեւորականների մասին խոսելիս օգտագործելու եմ բացառապես «Կանոնագիրք Հայոց»–ի բառապաշարը։ Այս մասին իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

նա, մասնավորապես, նշել է. «Կանոնագիրք Հայոց»–ը Հայ առաքելական եկեղեցու դարերով ձեւավորված վարքականոնների ժողովածուն է։  Դրանում է գրված, որ պոռնկացած (արք)եպիսկոպոսը, տվյալ դեպքում Արշակ «սրբազանը», պետք է կարգալույծ արվի։

Նկատի ունեմ, հենց այդ բառերով է գրված մեր Եկեղեցու կանոնների ժողովածուի մեջ։ «Կանոնագիրք Հայոց»–ի բնորոշմամբ է Արշակ «սրբազանը» պոռնկաբարո։

Սպասենք Կտրիճ Ներսիսյանի արձագանքին, որ իրեն նույնպես բնորոշենք միայն ու միայն «Կանոնագիրք Հայոց»–ի սահմանումներով։ Էլ ոչ մի դոմփել»։

  • Կիսվել: