երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Էկոպարեկային ծառայության Դիլիջանի տեղամասի պետը մեքենան վարել է ոչ սթափ վիճակում եւ զրկվել վարորդական իրավունքից

Էկոպարեկային ծառայության Դիլիջանի տեղամասի պետը մեքենան վարել է ոչ սթափ վիճակում եւ զրկվել վարորդական իրավունքից

Երեկ՝ փետրվարի 20-ին, պարեկները ծառայության ընթացքում կանգնեցրել են «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենա, սակայն վարորդը ավտոմեքենան կայանելուց հետո փորձում է դիմել փախուստի։

Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, պարեկները վարորդին ենթարկել են վարչական պատասխանատվության, վարորդը եղել է ոչ սթափ վիճակում և զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։

Վարորդը Արտյոմ Խաչատրյանն է, որն աշխատում է որպես Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Դիլիջանի տեղամասի պետ։

  • Կիսվել: