կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Էկոնոմիկայի նախարարությունից հերքում են պարարատանյութերի չտրամադրման մասին լուրերը

Էկոնոմիկայի նախարարությունից հերքում են պարարատանյութերի չտրամադրման մասին լուրերը

Արդեն մի քանի օր է մամուլում  շարունակվում է տեղեկատվություն տարածվել, որ ՀՀ կառավարությունը չեղարկել է իր կողմից նախապես հայտարարված՝ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը: Դրան հաջորդեց նախարարության հայտարարությունը, որը հերքում էր տարածված տեղեկատվությունը:

Zarkerak.am-ը, որոշեց մանրամասներ իմանալ պարարատանյութերի տրամադրման գործընթացից, որին ի պատասխան ՀՀ Էկոնոմիկայի նախարարության  նախարարի մամուլի քարտուղար Գայանե Անտոնյանն հայտնեց, որ ապրիլի 9-ի դրությամբ Հայաստան է ներկրվել 5,400 տոննա պարարտանյութ, որից 2,550 տոննա մատակարարվել ՀՀ 8 մարզեր:  Նա մեկ անգամ ևս փաստեց, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և նախարարությունում չգիտեն, թե որտեղից է այն տարածվել:

«Պարարտանյութի խմբաքանակը բաշխվել է հետևյալ կերպ՝ Արագածոտնի մարզ` 400 տոննա, Արմավիրի մարզ` 1,100 տոննա, Կոտայքի մարզ` 160 տոննա, Լոռու մարզ` 120 տոննա, Շիրակի մարզ` 340 տոննա, Վայոց ձոր` 80 տոննա, Սյունիքի մարզ` 300 տոննա, Տավուշի մարզ` 50 տոննա»,- ասաց նա ու հավելեց, որ դեռ մատակարարումները շարունակվում են. «պահեստավորված ունենք պարարտանյութ և նաև ճանապարհին գտնվող պարարտանույութ՝ որոշակի քանակով:

Էկոնոմիկայի նախարարության  նախարարի մամուլի քարտուղարը նաև տեղեկացրեց, որ մատակարարների կողմից պարարտանյութերի վաճառքը իրականացվելու է մարտի 17-ից մինչև հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում։

«Այսինքն, այս ամբողջ ընթացքում մեր ֆերմերները կարող են մոտենալ և պարարտանյութերը ձեռք բերել: Այնպես չէ, որ ժամկետը լրացել է, ինչ-որ մեկին չի հասել: Նույնիսկ, եթե ինչ-որ մեկին այս պահի դրությամբ պարարտանյութ չի հասել, եթե նման դեպք կա, ապա մինչև ժամկետի ավարտը վստահ ենք, որ մինչև ժամկետի ավարտը  բոլորին էլ պարարատանյութ կմատակարարվի»,- նշեց Գայանե Անտոնյանը:

Հիշեցնենք, որ նախապես հայտարարվել էր, որ պետությունը կսուբսիդավորվի կամ կփոխհատուցվի մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսը, բայց ոչ ավելի քան 50 կիլոգրամ քաշով մեկ պարկ պարարտանյութի հաշվով 9000 ՀՀ դրամը:

  • Կիսվել: