երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տուգանվել է՝ ասուլիսի սրահ առանց դիմակ մտնելու համար

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տուգանվել է՝ ասուլիսի սրահ առանց դիմակ մտնելու համար

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը դիմակ չկրելու համար տուգանվել է։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը։

«Այսօր Էկոնոմիկայի նախարարն իր աշխատասենյակի հարևությամբ գտնվող ասուլիսի սրահ մտավ առանց դիմակի։ Մի քանի վայրկյան անց նկատեց բացակայությունը, ներողություն խնդրեց և վերադարձավ բժշկական դիմակով:

Մամուլի ասուլիսից հետո ՀՀ ոստիկանությունը կազմեց կանոնների խախտման և տուգանքի վերաբերյալ համապատասխան արձանագրություն:

Եվս մեկ անգամ ներողություն ենք խնդրում անուշադրության արդյունքում տեղի ունեցած միջադեպի համար՝ վերահաստատելով, որ նույնիսկ մի քանի վայրկյան տևած կանոնների խախտումը չի ազատում պատասխանատվությունից»,- ասվում է խոսնակի գրառման մեջ։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հրավիրված մամուլի ասուլիսին նախարարն առանց դիմակի էր ներկայացել։

  • Կիսվել: