երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Էջմիածնում անհայտ հանգամանքներում Opel-ը հրդեհվել է, ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ

Էջմիածնում անհայտ հանգամանքներում Opel-ը հրդեհվել է, ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ

Նոյեմբերի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:50-ի սահմանում  Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում ավտոմեքենա է այրվում, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ հրշեջները մարել են Opel մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ Տուժածներ չկան: Վարորդը մոտեցել է ավտոմեքենային, նստել, ապա շարժիչը միացնելուց հետո նկատել է, որ ավտոմեքենայում կրակ է բռնկվել և անմիջապես ահազանգել է 911:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը,  ինչպես նաև՝ ինչ հանգամանքներում է ավտոմեքենայում կրակ բռնկվել: 

  • Կիսվել: