Էջմիածնի քաղաքապետը ինքնամեկուսացել է և կորոնավիրուսի թեստ հանձնել. նա շփում է ունեցել հայտնի նշանդրեքի մասնակիցների հետ
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն անցած ուրբաթ օրվանից ինքնամեկուսացված է եղել և աշխատանքի կվերադառնա միայն վաղվանից: Այս մասին նա ասաց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:
Գասպարյանն ասաց, որ շփում է ունեցել հայտնի նշանդրեքի մասնակիցների հետ, ինչով պայմանավորված էլ ինքնամեկուսացել է:
Նա համոզված է, որ եթե քաղաքացիներից կարգապահություն են պահանջում, նույնը նախ պետք է անեն հենց իրենք:
Քաղաքապետի խոսքով՝ ինքը երկու անգամ թեստ է հանձնել, երկու դեպքում էլ պատասխանը բացասական է եղել, հետևաբար վաղվանից դուրս կգա աշխատանքի:
Գասպարյանը նաև նշեց, որ ամբողջ աշխատանքը կազմակերպել է տանից, և եթե նույնիսկ պարզվեր, որ ինքը վարակված է կորոնավիրուսով, շարունակելու էր նույն ինտենսիվությամբ աշխատել:


