հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Սամվել Կարապետյանի առաջարկն է՝ Էջմիածինն առանձնացնել որպես հատուկ քաղաք, որ դառնա կրոնական կենտրոն. Նարեկ Կարապետյան

Սամվել Կարապետյանի առաջարկն է՝ Էջմիածինն առանձնացնել որպես հատուկ քաղաք, որ դառնա կրոնական կենտրոն. Նարեկ Կարապետյան

Սամվել Կարապետյանի առաջարկն է՝ Էջմիածինն առանձնացնել որպես հատուկ քաղաք, որ դառնա կրոնական կենտրոն: Դրանից հետո կազմակերպել, որ ամբողջ աշխարհում, ինչպես երկրորդ Վատիկան, քրիստոնյա մարդը աշխարհում գոնե մեկ անգամ տեսնի այս հրաշքը, տեսնի, բայց գա և մնա այստեղ: Այս մասին այսօր Էջմիածնում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստանի» ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Եվ դա մեր աշխատանքի ճանապարհն է: Այս քաղաքը կդառնա աշխարհի համար կարևոր կետ: Երբ Էջմիածինը դառնա համայն քրիստոնեության կենտրոն, ամբողջ աշխարհից գալու են և սովորելու են այն, ինչ կանք. մեր մշակույթը, մեր գաղափարները:

Հայաստանի ղեկավարությունը պետք է դադարի պայքարել սեփական կրոնի դեմ, Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ բաներ կան, որ իրենից մեծ են»:

  • Կիսվել: