երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Էջմիածին-Երևան ճանապարհիn  «Toyota»-ն բախվել է արտաքին լուսավորության սյանը և կողաշրջվել․ Վարորդը հոսպիտալացվել է

Էջմիածին-Երևան ճանապարհիn «Toyota»-ն բախվել է արտաքին լուսավորության սյանը և կողաշրջվել․ Վարորդը հոսպիտալացվել է

Ապրիլի 3-ին, ժամը 06:33-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Պ.) բախվել է արտաքին լուսավորության սյանը և կողաշրջվել: Վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել այն։

  • Կիսվել: