ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Հայր ու որդի՝ մեղադրյալ. «Հրապարակ»

Հայր ու որդի՝ մեղադրյալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 5-ին Հակակոռուպցիոն կոմիտեն 7 անձ ձերբակալեց՝ կաշառքի եւ կոռուպցիոն հանցագործությունների մեղադրանքով։ 2-ը քաղաքապետարանի գործող պաշտոնյաներ էին, 2-ը՝ նախկին պաշտոնյաներ, որոնցից մեկը՝ Ռոբերտ Դարբինյանը, ժամանակին քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությունն է ղեկավարել։ Նա այժմ կալանավորված է։

Սակայն պարզվում է, որ մեկ այլ գործով քրեական հետապնդում է իրականացվում նաեւ նրա որդու՝ Հենրիկ Դարբինյանի նկատմամբ, որին այս տարեսկզբին մեղադրանք է առաջադրվել Տելեգրամ ալիքներից մեկով թմրանյութ վաճառելու համար։ Կրտսեր Դարբինյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը»։

  • Կիսվել: