շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Եղեք համարձակ, գնացեք դեպի երազանքը և համոզված եղեք, ցանկացած նպատակ իրագործելի է, երբ կա գիտելիք ու աշխատասիրություն. Մանե Թանդիլյան

Եղեք համարձակ, գնացեք դեպի երազանքը և համոզված եղեք, ցանկացած նպատակ իրագործելի է, երբ կա գիտելիք ու աշխատասիրություն. Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ուղերձ է հղել Վերջին զանգի առթիվ․

«Սիրելի’ շրջանավարտներ,

շնորհավորում եմ կյանքի նոր` ավելի հասուն և ավելի պատասխանատու փուլ մտնելու առթիվ: Վերջին զանգն, իրականում, ոչ այնքան ավարտ է խորհրդանշում, որքան` սկիզբ:

Այսօր ջերմ, հուզականությամբ լի օր է ձեր, ձեր ծնողների, մանկավարժների համար:

Վաղն, արդեն, դուք եք ձեր որոշումների տերն ու պատասխանատուն լինելու։ Եղեք համարձակ, գնացեք դեպի երազանքը և համոզված եղեք, ցանկացած նպատակ իրագործելի է, երբ կա գիտելիք ու աշխատասիրություն:

Դուք ոչ միայն մեր ապագան եք, ինչպես ընդունված է ասել, այլ մեր ներկան եք, որը կարող է պայծառ և լուսեղեն դարձնել ապագան»,-գրել է Թանդիլյանը։

  • Կիսվել: