«Եղեգնաձորի ավագ դպրոցը» վերանվանեց «Եղեգնաձորի վարժարանի»
Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց «Եղեգնաձորի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը վերանվանել «Եղեգնաձորի վարժարան» ՊՈԱԿ, ինչը հնարավորություն կտա 2024-2025 ուսումնական տարվանից դպրոցում իրականացնել 5-9-րդ դասարանների սովորողների ընդունելություն, որի արդյունքում Եղեգնաձորի թիվ. 1 հիմնական և Հ. Հովհաննիսյանի անվան հ.2 դպրոցները կբեռնաթափվեն:
Նշենք, որ Եղեգնաձորի ավագ դպրոցի շենքը կառուցվել է 1973 թվականին, 600 սովորողի համար նախագծային հզորությամբ։ Շենքը եռահարկ է, ունի 1 մասնաշենք։ Ներկա պահին դպրոցում սովորում է 221 աշակերտ. դպրոցը համարվում է թերբեռնված։
Եղեգնաձորի հ.1 հիմնական դպրոցի շենքը կառուցվել է 2023 թվականին՝ 600 սովորողի համար նախագծային հզորությամբ։ Շենքն ունի 1 մասնաշենք։ Այս պահի դրությամբ դպրոցում սովորում է 615 երեխա։
Եղեգնաձորի Հ. Հովհաննիսյանի անվան հ.2 հիմնական դպրոցի շենքը կառուցվել է 1962 թվականին՝ 480 սովորողի համար նախագծային հզորությամբ։ Շենքը եռահարկ է։ 2018 թվականին իրականացվել է ընթացիկ նորոգում։ Այս պահի դրությամբ դպրոցում սովորում է 625 երեխա։ Եղեգնաձոր քաղաքում գործող 2 հիմնական դպրոցները գերբեռնված են և աշխատում են երկու հերթով։