հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Էդմոն Մարուքյանը ՌԴ-ում հայ վարորդների խնդրով դիմել է ՌԴ ներքին գործերի ու սոցապ նախարարներին

Էդմոն Մարուքյանը ՌԴ-ում հայ վարորդների խնդրով դիմել է ՌԴ ներքին գործերի ու սոցապ նախարարներին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` անդրադառնալով Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքով աշխատելու խնդրին.

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Քիչ առաջ պաշտոնական գրությամբ դիմել եմ ՌԴ ներքին գործերի նախարար Վ․ Կոլոկոլցևին և աշխատանքի և սոցիական ապահովության նախարար Մ․ Տոպիլինին՝ բարձրացնելով Ռուսաստանի Դաշնությունում բնակվող և աշխատող մեր համաքաղաքացիների վարորդական իրավունքների խնդիրը։

Հարցը, ինչպես շատերդ քաջատեղյակ եք, վերաբերում է Ռուսաստանի Պետական դումայի կողմից ընդունված օրենքին, ըստ որի՝ հայկական վարորդական իրավունքով այլևս հնարավոր չէ աշխատել ծառայությունների մատուցման ոլորտում (տաքսի, առաքում և այլն)։

Մեր կողմից հիմնավորապես ապացուցվել է, որ նշյալ օրենքը հակասում է ԵԱՏՄ համաձայնագրի մի շարք դրույթներին։ Ընդ որում, համաձայն Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 15-րդ հոդվածի 4-րդ մասի՝ նման հակասության դեպքում պետք է կիրառվի միջազգային պայմանագիրը, այլ ոչ թե օրենքը։

Ըստ այդմ՝ իրավասու նախարարներին խնդրել եմ պաշտպանել մեր քաղաքացիների իրավունքները Ռուսաստանի Դաշնությունում՝ կիրառելով ոչ թե օրենքը, այլ կիրառման ենթակա պայմանագրի դրույթները։

Սպասենք արդյունքների ․․․»:

  • Կիսվել: