երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Էդմոն Մարուքյանի ղեկավարած ԼՀԿ-ի և Հովիկ Աղազարյանի ՄԱՍԿ-ի միջև նախընտրական բանակցությունները ձախողվել են. «Հրապարակ»

Էդմոն Մարուքյանի ղեկավարած ԼՀԿ-ի և Հովիկ Աղազարյանի ՄԱՍԿ-ի միջև նախընտրական բանակցությունները ձախողվել են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, Էդմոն Մարուքյանի ղեկավարած ԼՀԿ-ի եւ Հովիկ Աղազարյանի ՄԱՍԿ-ի միջեւ նախընտրական բանակցությունները ձախողվել են։

Մարուքյանն ու Աղազարյանը քննարկում էին հունիսի 7-ի ընտրություններին համատեղ մասնակցության ֆորմատը: Նրանց միջեւ համագործակցությունը սկիզբ էր դրվել ամիսներ առաջ, երբ օրակարգ մտած իմպիչմենտի գործընթացին Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը դիտարկեցին Մարուքյանի` որպես վարչապետի թեկնածությունը։

Իսկ նախընտրական ֆորմատը չի կայացել մարտավարական անհամաձայնությունների պատճառով, ԼՀԿ-ն մտադիր է միայնակ մասնակցել ընտրություններին, իսկ Աղազարյանի թիմի մասով դեռ վերջնական որոշում չկա»:

Մանրամասները՝ այստեղ։

  • Կիսվել: