հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Էդ տասին էլ պետք է ուղարկել Խոր Վիրապի փոսը, որ գնան ու ապաշխարեն. ակցիա՝ Լոս Անջելեսում

Էդ տասին էլ պետք է ուղարկել Խոր Վիրապի փոսը, որ գնան ու ապաշխարեն. ակցիա՝ Լոս Անջելեսում

Լոս Անջելեսի հայ հավատացյալները բողոքի ակցիա են իրականացրել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդանիստ Ս. Ղևոնդյաց եկեղեցում՝ ընդդեմ Հայոց Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ բռնաճնշումների։

Հավատավոր ժողովուրդը պատասխան է պահանջել եկեղեցու դեմ արշավին միացած ու տիրադավ անունը ստացած Հովնան Տերտերյանից։

Ակցիայի մասնակիցները պահանջել են ազատ արձակել բանտարկված Սրբազաններին։

Նրանք նշել են՝ մերժում են եկեղեցու պառակտմանն ուղղված ցանկացած գործողություն:

Հավատավոր ժողովրդին, սակայն, չի հանդիպել տիրադավ Հովնան Տերտերյանը, նրանց լսել է Տեր Խաժակը։

 Ակցիայի մասնակիցների ձեռքին կային պաստառներ. «Ոչ Նիկոլի «բարեփոխմանը. STOP», «Ոչ եկեղեցու պառակտմանը. STOP», «Մենք Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի և Վեհափառի կողքին ենք»։

Ակցիայի մասնակիցներից մի կին հայտարարեց. «Հովնանը քարը վերցրել է ուզում է կաթողիկոսի վրա գցի։ Մի հատ էդ քարը ձեռքիցդ գցի, գնա ապաշխարհիր Խոր Վիրապում։ Այդ տաս տիրադավներին պետք է ուղարկել Խոր Վիրապի փոսը որ գնան ու ապաշխարհեն։ Ոնց կարելի է Հայոց եկեղեցու վրա ձեռք բարձրացնել»։

  • Կիսվել: