շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Էդ ՔՊ-ականներն են ոհմակներով ման գալիս, ոչ թե մենք. «Որդիների կանչ» ՀԿ անդամ

Էդ ՔՊ-ականներն են ոհմակներով ման գալիս, ոչ թե մենք. «Որդիների կանչ» ՀԿ անդամ

Արագածոտնի մարզպետը քաղաքացիներից մեկի հետ զրույցում ասել է, իբրև թե, մենք 50 հոգով, տեսախցիկներով, գոռոցներով ներխուժել ենք դպրոց: Միայն այդ խոսքը բավական է, որ մենք հասկանանք՝ նա ՔՊ-ի կարկառուն ներկայացուցիչ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Որդիների կանչ» ՀԿ անդամներից Արա Ռոստոմյանը:

«Մենք ուր էլ գնում ենք, դուռը բռնակով ենք բացում, նրանք են սովոր անգամ բռնակ լինելու պարագայում, ոտքով բացել դուռը և մտնել: Երևի մտածել է, թե իրենց շրջապատն է գնում: Մենք 5 հոգով ենք եղել, նրանք են միայն ոհմակներով ման գալիս, Կառավարության մասնաշենքերից մեկից մյուսը 2000-3000 հոգով են գնում: Մենք ոհմակով ման չենք գալիս, որովհետև ուր էլ գնանք, գիտենք, որ մեր հողն է, իսկ նրանց համար սա ժամանակավոր է: Նրանք եկել նստել են, պիտի թալանեն ու թողնեն գնան»,-ասաց Արա Ռոստոմյանը:

Նրա խոսքով, Արագածոտնի մարզպետը մտածում է, թե Արագածոտնը իրենն է. ինչ ուզենա, կարող է անել: Արա Ռոստոմյանը շեշտեց նաև, որ զոհված զինծառայողների ծնողները վախենալու ոչինչ չունեն, հատկապես իրենց զավակների նահատակվելուց հետո մոռացել են՝ ինչ է վախը:

«Մարզպետը ասել է, թե երիտասարդ տղաներ են դպրոցներ մտել: Ո՞ւմ տղաները: Երանի, թե մեր տղաները ողջ լինեին, ու մեր նկարներով նրանք մտնեին: Երիտասարդ տղաներին, որոնց մասին շեշտում է, մենք չենք էլ ճանաչում, նրանք եկել էին, մեզ շրջապատել, ու երբ լրագրողը ցանկանում էր միացնել ձայնագրիչը, թույլ չէին տալիս: Երևի գյուղի «կարմիր բերետավորներն» էին»,-ասաց հանդիպման մասնակից ծնողներից մեկը:

  • Կիսվել: