չորեքշաբթի, փետրվար 12
12 / 2 / 2025
Ձյուն, մերկասառույց․ ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Ձյուն, մերկասառույց․ ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է անվաշղթաների կիրառման դեպքում։

Վարդենյաց լեռնանցքում և Սիսիան-Զանգեր ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկացառույց։

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

 

  • Կիսվել: