ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
Ձմռան առաջին օրը ձյան տեղումներ Շիրակում և Սյունիքի «Սարավան-Զանգեր» կոչվող հատվածում

Ձմռան առաջին օրը ձյան տեղումներ Շիրակում և Սյունիքի «Սարավան-Զանգեր» կոչվող հատվածում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ դժվարանցանելի:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է:

Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Արթիկ քաղաքներում և Սյունիքի մարզի «Սարավան-Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն էլ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: