երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դուք ասեք, և մենք խոստանում ենք, որ դա կանենք․ Ավինյան

Դուք ասեք, և մենք խոստանում ենք, որ դա կանենք․ Ավինյան

Հանրային շահի գերակայության սկզբունքը որոշում է մեր ծրագրերի բնույթն ու առաջնահերթությունների դասակարգումը։ Այս մոտեցումը եղել է 5 տարի առաջ մեր նախընտրական ծրագրերում, այսօր էլ այն մեր աշխատանքի ու գալիք նախագծերի հիմքում է, դրանց անբաժանելի մասը, այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ելույթ ունենալով «ՔՊ» կուսակցության դրամահավաք-երեկոյին․

«Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների կապակցությամբ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության դրամահավաքը լավագույն առիթն էր ռետրոսպեկտիվ գնահատելու կատարված աշխատանքը և վերահաստատելու այդ աշխատանքը շարունակելու նոր հայտը՝ ուղղված մեր քաղաքացիներին։

Սա լինելու է Երևանում մեր աշխատանքի շարունակությունը, բայց արդեն այն տեմպերով ու մոտեցումներով, որ ունենք շուրջ մեկ տարի։ Միայն այդպես կարելի է անցյալում թողնել հուսահատության գազելներն ու մահվան վերելակները, ունենալ բարեկարգ այգիներ և բակեր ողջ քաղաքում, ապահովել մեր երեխաներին հիմնանորոգված մանկապարտեզներով, կառուցել նոր ճանապարհներ, կամուրջներ, ենթակառուցվածքներ։

Հետևաբար մենք հաստատակամ ենք շարունակել գործել հանուն մեր քաղաքի, շարունակել լսել մեր քաղաքացիներին և նրանց հետ միասին ոտք դնել վաղվա Երևան,- նշել է նա։ 

  • Կիսվել: