երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դպրոցների համար գնումները կիրականացվեն կենտրոնացված կարգով

Դպրոցների համար գնումները կիրականացվեն կենտրոնացված կարգով

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 21-ի նիստում որոշում կայացրեց, որով նախատեսվում է դպրոցների վարչատնտեսական գործառույթների պատվիրակում իրավաբանական անձին, մասնավորապես նախատեսվում է դպրոցների համար իրականացնել հանրային հատվածի հաշվապահության և գնումների համակարգողի ծառայությունների ձեռք բերում՝ կենտրոնացված կարգով:

Գործող կարգավորումների շրջանակում նախարարությունը կարող է կենտրոնացված կարգով գնում կատարել միայն իր կառավարման համակարգում գործող դպրոցների համար: Սակայն նկատի ունենալով, որ կոնկրետ բնագավառում քաղաքականություն մշակող մարմինը առավելագույնս կարող է տիրապետել այդ բնագավառի առանձնահատկություններին, հետևապես կոնկրետ բնագավառում միասնականության ապահովման, մասնավորապես՝ նախարարության կողմից այլ գերատեսչությունների ենթակայության ՊՈԱԿ-ների համար ևս կենտրոնացված կարգով գնում կատարելու հնարավորության ստեղծման համար մշակվել է սույն նախագիծը, որով նախատեսվում է, որ կենտրոնացված ձևով իրականացվող գնումների դեպքում որպես վերադաս պատվիրատու հանդես է գալիս նախարարությունը կամ իր կողմից որոշված պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

Միաժամանակ բոլոր ոլորտներում միասնականություն ապահովելու համար նախատեսվում է կարգավորումը սահմանել ցանկացած բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող լիազորված մարմնի ղեկավարի սահմանած՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունների կարիքների համար գնումների կատարման դեպքում, ինչը քննարկվել է պետական կառավարման բոլոր մարմինների հետ:

Նախագծի ընդունման արդյունքում նախարարությունը կունենա ինչպես իր, այնպես էլ այլ գերատեսչությունների ենթակայության դպրոցների համար ևս կենտրոնացված կարգով գնում կատարելու հնարավորություն՝ այդ թվում որպես վերադաս պատվիրատու իր կողմից որոշված պետական ոչ առևտրային կազմակերպությունը (կազմակերպությունները) սահմանելու հնարավորություն:

  • Կիսվել: