շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դպրոցներ կային՝ մեզ ագրեսիվ դիմավորեցին, մի տեղ ասացին՝ կարող ա դուք մուսուլման եք. զոհվածի հայր

Դպրոցներ կային՝ մեզ ագրեսիվ դիմավորեցին, մի տեղ ասացին՝ կարող ա դուք մուսուլման եք. զոհվածի հայր

Մենք 7 հոգանոց տարբեր խմբեր էինք կազմել, որպեսզի այցելենք դպրոցներ, սակայն Արագածոտնի մարզի դպրոցներ այցելելիս միջադեպեր տեղի ունեցան, եւ այնպես չէ, որ միայն մեկ դպրոցում, այսինքն մարզի խնդիր էր դա: Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Որդիների կանք» ՀԿ անդամներից Արա Ռոստոմյանը՝ անդրադառնալով նրան, որ իրենք դպրոցներում ցանկանում են ստուգել, թե արդյոք հանվել են «Փառքի անկյունները», թե ոչ:

«Առաջին կանգառը Ապնա համայնքում էր, որտեղ դպրոցում մեզ ագրեսիվ դիմավորեցին: Տնօրեն Սուսաննա Հակոբյանը ասաց՝ չի կարելի մտնեք ներս եւ նկարահանեք: Հետո ասաց, որ նկուղում սենյակ ունենք, այնտեղ ենք տեղափոխել «Փառքի անկյունի» նկարները: Կարող ենք տանել, նայեք, բայց նկարել չի կարելի: Այդտեղից գնացինք Ալագյազ էզդիական համայնք: Համայնքի ղեկավարը նորմալ ընդունեց, ասաց՝ լավ եք արել, որ եկել եք: Հետո գնացինք դպրոց, թույլ չտվեցին անգամ նախամուտքից ներս մտնել: Տնօրեն եկավ, ասաց՝ ես վերադասից համաձայնություն չունեմ: Այստեղ էլ մի թեթեւ միջադեպ եղավ, իրենք ձայնն էին բարձրացնում: Ինձ ասում էր՝ ձեզ չեմ ճանաչում, կարող է դուք մուսուլման եք»,-ասաց նա:

Ռոստոմյանի խոսքով, Ծաղկահովիտում նույնպես թույլ չեն տվել դպրոց մտնել, տնօրենը մի քանի անգամ ուղիղ ասել է, որ ցուցում ունի, որի ձայնագրությունը կա:

Նրա խոսքով, իհարկե, եղել են նաեւ դպրոցներ, որտեղ շատ լավ են ընդունել, ցուցադրել են «Փառքի անկյունները»:

  • Կիսվել: