երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Դոնի Ռոստովից էկոակտիվիստուհին հանդես է եկել Երևանը աղբից մաքրելու նախաձեռնությամբ (լուսանկարներ, տեսանյութ)

Դոնի Ռոստովից էկոակտիվիստուհին հանդես է եկել Երևանը աղբից մաքրելու նախաձեռնությամբ (լուսանկարներ, տեսանյութ)

Դոնի Ռոստովից Հայաստան` մայրաքաղաք Երևան ընտանիքով տեղափոխված ռուս էկոակտիվիստուհի Դիանա Վերգիլյուշը հանդես է եկել Երևանը աղբից մաքրելու նախաձեռնությամբ։

Այս առնչությամբ նա, մասնավորապես, գրել է․

"Բարեւ բոլորին։ Ես Դոնի Ռոստովից եմ՝ Էկոակտիվիստ։ Ընտանիքիս հետ տեղափոխվել եմ Երևան օրերս, բայց արդեն տխուր է նայել աղբի մեջ կորած այս քաղաքին։ Ես ուզում եմ օգնել, որպեսզի այն մաքուր եւ ավելի գեղեցիկ դառնա, այսպիսով շաբաթօրյակ եմ կազմակերպում։ Թելեգրամյան ալիք եմ բացել հատուկ այդ նպատակով՝ այս թեմայով հետագա քննարկումների համար․ միացեք",- գրել է ակտիվիստուհին։

 

  • Կիսվել: