չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Դիվանագիտական» համարանիշներով Mazda-ն վնասազերծվել է․ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց

«Դիվանագիտական» համարանիշներով Mazda-ն վնասազերծվել է․ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց

Սեպտեմբերի 4-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ Ա․ Խուդինյանն ու ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը հերթական օպերատիվ տեղեկությունն էին ստացել, որ Երևանում կեղծ դիվանագիտական կարմիր գույնի համարանիշներով ավտոմեքենան ոչ միայն «զվռնում է», կոպիտ կերպով խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, այլ նաև այդ մեքենայով շրջում են կասկածելի անձինք, գրում է shamshyan.com-ը։

Ա․ Խուդինյանի հանձնարարականով՝ Ա․ Իսախանյանի գլխավորությամբ, Երևանի քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտում՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ, ենթադրյալ դիվանագիտական կեղծ համարանիշներով ավտոմեքենայի գտնվելու վայրը ճշտվում է և պարեկները անցնում են գործի։

Նոր Նորքի վարչական տարածքում նույն վաշտի պարեկներ Հովհաննես Հարությունյանն ու Արմեն Մարտիրոսյանը նկատում են այդ ավտոմեքենան և վարորդին հրահանգում են, որպեսզի կանգնի, սակայն նա գլուխը դուրս է հանում պատուհանից և մունաթ գալիս պարեկների վրա, թե դուք իրավունք չունեք դիվանագիտական համարներով ավտոմեքենան կանգնեցնեք և դիմում է փախուստի։

Պարեկներն էլ վստահ լինելով ստացված օպերատիվ տվյալների վրա՝ Գայի պողոտայից հետապնդում են փախուստի դիմած Mazda-ն և հետապնդումը շարունակվում է Նորք Մարաշ, Սարի թաղ, Քրիստափոր փողոցներով մինչև Արշակունյաց պողոտա ու արդեն Շենգավիթ վարչական շրջանի դատարանի մոտ Հ․ Հարությունյանին ու Ա․ Մարտիրոսյանին հաջողվում է իրենց գործընկերների հետ վնասազերծել «դիվանագետներին»։

Վերջիններիս մոտ հայտնաբերվում է «կրիստալ» տեսակի թմրամիջոց։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բերվան ենթարկվածներն են Երևանի բնակիչներ 40-ամյա Սևակ Կ․-ն և 31-ամյա Հրաչյա Հ․-ն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանք նախկինում եղել են դատապարտված, նրանցից մեկի վերաբերյալ էլ Երևանի քրեական դատարաններից մեկում դատավարություն է ընթանում։

  • Կիսվել: