Դիտարկվում են Չինաստանից Հայաստան կորոնավիրուսի թափանցման տրանզիտ ուղինեը
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) Չինաստանում ի հայտ եկած նոր վիրուսի՝ կորոնավիրուսի Հայաստան հնարավոր ներթափանցումը բացառելու նպատակով դիտարկում է բոլոր այն տրանզիտ ուղիները, որոնցով հնարավոր է այդ երկրից ուղեւորահոսք դեպի Հայաստան։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնիիրազեկման, խորհրդատվության և հանրության հետ
տարվող աշխատանքների բաժնից։
Եթե ՀՀ եկողը համաճարակային տեսանկյունից անբարենպաստ երկրից է եւ ՀՀ քաղաքացի չէ, ապա նրա տվյալներով լրացվում են հասցեական քարտեր՝ տվյալ երկրում գրանցված հիվանդության առավելագույն գաղտնի շրջանի չափով հսկողության տակ պահելու նկատառումով։
«Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը մշտական հսկողություն են իրականացնում Հայաստան ժամանողների նկատմամբ՝ օդային եւ ցամաքային սահմանը բոլոր հատողների հանդեպ իրականացնելով ավտոմատ ստացիոնար ջերմաչափում։ Մշտապես հետեւելով Առողջապահական համաշխարհային կազմակերպության իրազեկումներին՝ ավելի ուժեղացված վերահսկողություն է տարվում բոլոր այն երկրներից ժամանող ուղեւորների նկատմամբ, որտեղ կա համաճարակային տեսանկյունից անբարենպաստ իրավիճակ։ Չինաստանում ի հայտ եկած նոր վիրուսի՝ կորոնավիրուսի հնարավոր ներթափանցումը բացառելու նպատակով դիտարկվում են բոլոր այն տրանզիտ ուղիները, որոնցով հնարավոր է այդ երկրից ուղեւորահոսք դեպի Հայաստան։ Եթե ՀՀ եկողը համաճարակային տեսանկյունից անբարենպաստ երկրից է եւ ՀՀ քաղաքացի չէ, ապա նրա տվյալներով լրացվում են հասցեական քարտեր, որոնք տրամադրվում են համապատասխան պոլիկլինիկաներին՝ տվյալ երկրում գրանցված հիվանդության առավելագույն գաղտնի շրջանի չափով հսկողության տակ պահելու նկատառումով»,-տեղեկացրին ԱԱՏՄ-ից: