ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Դիմորդները էլեկտրոնային փոստով ստանալու են քննությունների վերաբերյալ մանրամասներ

Դիմորդները էլեկտրոնային փոստով ստանալու են քննությունների վերաբերյալ մանրամասներ

Դիմորդները էլեկտրոնային փոստով ստանալու են տեղեկություններ, թե որ քննական կենտրոններում են հանձնելու քննությունները։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Նախարարը նշեց, որ կենտրոնացված քննությունների անցկացման համար ձևավորվել է 47 քննական կենտրոն, որոնցից 17-ը՝ Երևանում, մնացածը՝ մարզերում: Համեմատության համար նշեց, որ անցյալ տարի հանրապետությունում ստեղծվել էր 33 քննական կենտրոն, որից 10-ը՝ Երևանում:

Արայիկ Հարությունյանը ներկայացրեց, թե որ օրը որ առարկայից են դիմորդները քննություն հանձնելու։

Այսպիսով.

Հուլիսի 2 - օտար լեզուներ՝ «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Ռուսերեն», «Իտալերեն», «Իսպաներեն»,

Հուլիսի 4 - «Հայոց պատմություն», «Աշխարհագրություն», «Քիմիա»,

Հուլիսի 6 -«Մաթեմատիկա»,

Հուլիսի 8 - «Հայոց լեզու և հայ գրականություն», «Կենսաբանություն», «Ֆիզիկա»։

Արայիկ Հարությունյանը կոչ արեց այդ ընթացքում խիստ պահպանել պարետատան ցուցումները և հակահամաճարակային կանոնները ու թվարկեց այն դպրոցները, որտեղ անցկացվելու են քննությունները։

  • Կիսվել: