«Դիմադրության» շարժման երթի մասնակցիները Հովքից շարժվեցին դեպի Դիլիջան
«Դիմադրության» շարժման երթի մասնակցիները, որոնք իրենց երթը սկսել էին նախօրեին՝ Իջեւանից, Հովքից շարժվեցին դեպի Դիլիջան:
Այսօրվա վերջնակետը Դիլիջանն է լինելու: Նրանց ձեռքին Հայաստանի ու Արցախի դրոշներ են, հնչում է «Զարթիր լաո» երգը:
Երթի մասնակիցների շարքում են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ, ՀՅԴ-ականներ Ասպրամ Կրպեյանն ու Արմենուհի Կյուրեղյանը: