ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Դիլիջան ազգային պարկի» «Շամախյան» տեղամասի անտառապահը 2 ուռենի է ապօրինի հատել. ոստիկանության բացահայտումը

«Դիլիջան ազգային պարկի» «Շամախյան» տեղամասի անտառապահը 2 ուռենի է ապօրինի հատել. ոստիկանության բացահայտումը

Օգոստոսի 7-ին՝ ժամը 11.30-ի սահմանում, պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ոստիկաններից մեկը Դիլիջան-Վանաձոր ճանապարհի հարակից անտառից բենզասղոցի ձայն լսելով՝ Դիլիջանի բաժին էր ահազանգել և խնդրել, որ օպերատիվ խումբ մոտենա: Րոպեներ անց բաժնի քրեական հետախույզներն ու պարեկները համատեղ միջոցառումներով պարզեցին, որ նույն օրը «Դիլիջան ազգային պարկի» «Շամախյան» տեղամասի անտառապահն իրեն վստահված պահաբաժնից 2 ուռենի էր ապօրինի հատել:

40-ամյա անտառապահը ձերբակալվեց և, մեքենայով հանդերձ, տեղափոխվեց ոստիկանության Դիլիջանի բաժին:

Նա ներկայացվել է տարածքային նախաքննական մարմին:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

  • Կիսվել: