երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից արմատախիլ են արել 14 սոճի և փորձել են գողանալ

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից արմատախիլ են արել 14 սոճի և փորձել են գողանալ

Տավուշի մարզի Հաղարծին գյուղի երկու բնակիչ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից արմատախիլ են արել 14 սոճի և փորձել գողանալ։ Այս մասին հաղորդում է ոստիկանությունը։

«Մայիսի 8-ին «Բնապահպանի տուն» նախաձեռնության մի անդամից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ էր ստացվել, որ Հաղարծին գյուղի հարակից անտառում հողից հանել են սոճիներ և փորձել գողանալ:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Հաղարծին գյուղի երկու բնակիչ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից արմատախիլ են արել 14 սոճի և փորձել գողանալ, սակայն իրենց կամքից անկախ՝ հանցագործությունն ավարտին չեն հասցրել: Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Դիլիջանի բաժին:

Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր»,- ասված է ոստիկանության տարարծած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: