կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Դեսպան Մկրտչյանը ԵԽ պատգամավորին է ներկայացրել Արցախում զարգացումները

Դեսպան Մկրտչյանը ԵԽ պատգամավորին է ներկայացրել Արցախում զարգացումները

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ստելիոս Կիմբուրոպուլոսին։

Հունաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպանը շնորհակալություն է հայտնել մարտի 10-ին Եվրոպական խորհրդարանի կողմից «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ» բանաձևին հույն պատգամավորի աջակցության համար։

Այնուհետև դեսպանը ներկայացրել է Արցախում վերջին օրերին տեղի ունեցած զարգացումները, ԵԱՀԿ ՄԽ եռանախագահ երկրների, ինչպես նաեւ Հունաստանի, արձագանքներն ու կոչերն ուղղված Ադրբեջանին: Տիգրան Մկրտչյանն ընդգծել է՝  Արցախի բնակչության բնականոն կյանքին սպառնացող ադրբեջանական քաղաքականության շարունակականությունը եւ միջազգային հանրության կողմից թիրախավորված կոչերի ու քայլերի անհրաժեշտությունը։

  • Կիսվել: