երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Շիրակի մարզում «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ավտոբուսը արգելափակվել է փոսում

Շիրակի մարզում «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ավտոբուսը արգելափակվել է փոսում

Այսօր՝ մայիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Տերյան – Աբովյան փողոցների խաչմերուկում «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ավտոբուսը (ֆուտբոլիստներով) արգելափակվել է փոսում։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել  ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Ախուրյանի թիվ 53 Հրշեջ  փրկարարական ջոկատից մեկ  մարտական հաշվարկ։  

Փրկարարները ներգրավված հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս են բերել ավտոբուսը որում եղել են 25 ուղևոր։


  • Կիսվել: