երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Դեսպան Հովակիմյանը ներկա է գտնվել Չեռնոգորիայի նախագահի և տիկնոջ կողմից տրված ամանորյա ընթրիքին

Դեսպան Հովակիմյանը ներկա է գտնվել Չեռնոգորիայի նախագահի և տիկնոջ կողմից տրված ամանորյա ընթրիքին

Դեկտեմբերի 9-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը Չեռնոգորիայի հին մայրաքաղաք Ցետինյեում՝ Կառավարության տանը, ներկա է գտնվել Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի և տիկին Միլենա Միլատովիչի կողմից տրված ամանորյա հանդիսավոր ընթրիքին՝ Չեռնոգորիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների համար: Այս մասին հայտնում է Պրահայում ՀՀ դեսպանությունը:

ՀՀ դեսպանի և նախագահ Միլատովիչի միջև տեղի է ունեցել կարճատև զրույց:

  • Կիսվել: