կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Դեկտեմբերի 31-ին, ժամը 18:00-ից կփակվեն դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհների մուտքերը

Դեկտեմբերի 31-ին, ժամը 18:00-ից կփակվեն դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհների մուտքերը

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով, դեկտեմբերի 31-ին ժամը 18:00-ից փակվելու են դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհների մուտքերը:

Ոստիկանությունից մանրամասնում են, որ հետիոտների համար մուտքերը կբացվեն ժամը 19:30-ից, իսկ տրանսպորտային միջոցների համար՝ միջոցառումների ավարտից հետո:

Հասարակական անվտանգության ապահովման նպատակով, Հանրապետության հրապարակ մուտք գործելիս արգելվում է ունենալ հրագործական որևէ արտադրատեսակ:

  • Կիսվել: