14/24 ընտրատեղամասի դռները փակվեցին 19:58-ին. նույն պահին մտած քաղաքացուն թույլ չտվեցին քվեարկել
Վաղարշապատի 14/24 ընտրատեղամասում վերջնական կտրոնը տպեցին 19:58 րոպեին։ Նույն ժամանակ քաղաքացի մտավ քվեարկելու, որին դուրս հրավիրեցին սրահից՝ պատճառաբանելով, որ արդեն ժամը 20:00-ն է, իրենք կտրոնն արդեն տպել են, հայտնում է factor.am-ը:



