շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դեղերը, վիտամինները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Դեղերը, վիտամինները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Երեխաները հետաքրքրասեր են և հաճախ ուսումնասիրում են պայուսակների, պահարանների պարունակությունը:
Գրավիչ փաթեթավորմամբ գունավոր հաբեր գտնելիս` երեխան դրանք ընկալում է որպես կոնֆետ և կարող է ունենալ համտեսելու ցանկություն:

ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է.

«Սիրելի ծնողնե՛ր, հիշե՛ք, որ ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում:
  • Նախքան երեխային վիտամին կամ դեղ տալը միշտ խորհրդակցեք բժշկի հետ:
    Նաև`
  • երբեք մի՛ թողեք հաբեր կամ հեղուկ դեղեր սեղանի վրա, մահճակալի կողքին կամ պահարանների` երեխաների համար հասանելի հատվածում,
  • դեղերը պահե՛ք իրենց տուփով և ներդիր թերթիկով` չշփոթելու համար,
  • նախքան դեղը երեխային տալը` կարդացե՛ք ներդիր թերթիկը,
  • սովորեցրե՛ք երեխաներին դեղերի անվտանգության կանոնները»:

  • Կիսվել: