Դավթաշենի 5 մանկապարտեզներում կրկնակի ստուգայց է կատարվել
ՀՀ կրթության տեսչական մարմինը այսօր առավոտից խիստ վերահսկողություն է իրականացրել Երեւանի Դավթաշեն եւ Արաբկիր վարչական շրջանների մի շարք մանկապարտեզներում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։
«Դավթաշենի 5 մանկապարտեզներում կրկնակի ստուգայց է կատարվել՝ պարզելու նախորոք տրված հանձնարարականների կատարումը։
Նշված մանկապարտեզներում կանոնների խախտումներ չեն արձանագրվել.ախտահանման, մանրէազերծմանաշխատանքները կատարված են եղել,երեխաների ջերմաչափումըիրականացվել է օրվա մեջ մի քանի անգամ, գրանցամատյանիվարմանհետկապվածխախտումներ չեն եղել։ Տեղում արձանագրվել է, որ նախկինում գրանցված մի շարք թերություններ կարգավորված են. այն է՝ գորգերը և փափուկ խաղալիքները հավաքված են, օգտագործվող սպասքը՝ կարգի բերված։Երեխաների առօրյան մեծ մասամբ կազմակերպված է բացօթյա տարածքներում՝ հետեւելով ՀՀ կրթության տեսչական մարմնի տրված ցուցումներին:
Ստուգայցերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը տեսչական մարմնի կողմից ներկայացվում է պարետատուն»,- ասված է հաղորդագրության մեջ։


