հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Դալմայի այգիներում գինու հնձանի քանդման մասին ահազանգի հիման վրա իրականացվում են ստուգողական գործողություններ

Դալմայի այգիներում գինու հնձանի քանդման մասին ահազանգի հիման վրա իրականացվում են ստուգողական գործողություններ

ՀՀ գլխավոր դատախազության Հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Դ. Կարապետյանի հաղորդմամբ, Դալմայի այգիներում գինու հնձանի քանդման ահազանգի հիման վրա ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում իրականացվում են ստուգողական գործողություններ՝ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը պարզելու նպատակով:

Այս մասին տեղեկանում ենք  Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոնի ֆեյսբուքյան էջից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ նոյեմբերին ահազանգ էր ստացվել Դալմայի այգու տարածքում 16-17-րդ դարերի գինու հնձանի քանդման մասին:

  • Կիսվել: