չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Դադարեցրե՛ք զենքի վաճառքն Ադրբեջանին. Իսրայելի հայերը բողոքի ակցիա են անցկացրել (տեսանյութ)

Դադարեցրե՛ք զենքի վաճառքն Ադրբեջանին. Իսրայելի հայերը բողոքի ակցիա են անցկացրել (տեսանյութ)

Իսրայելի հայկական համայնքի ներկայացուցիչները երկրի Պաշտպանության նախարարության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել` կոչ անելով դադարեցնել Թել Ավիվի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը: Այս մասին նշվում էհամայնքի ֆեյսբուքյան էջում:

Բողոքի ակցիան ուղեկցվել է «Ալի՛և, ահաբեկիչ», «Էրդողա՛ն, ահաբեկիչ» վանկարկումներով:

Ակցիայի մասնակիցներից մեկն իր խոսքում ընդգծել է, որ իրենց պայքարը ոչ թե իսրայելցի ժողովրդի դեմ է, այլ այդ երկրի կառավարության, որը զենք է վաճառում Ադրբեջանին:

Ելույթներից հետո ակցիաների մասնակիցները հայրենասիրական երգեր են կատարել և արտասանել են հայ մեծ բանաստեղծների գործերը: Բացի այդ, ակցիայի մասնակիցները ձեռքերում պահել են Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Շուշիի  հրթիռակոծված Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու պաստառը:

  • Կիսվել: