երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ԱՄՆ պետքարտուղարն անձամբ է ներգրավված Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում. Պատել

ԱՄՆ պետքարտուղարն անձամբ է ներգրավված Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում. Պատել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անձամբ է ներգրավված Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Այս մասին երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը։

Նա, մասնավորապես, նշել է. «Սա աշխարհի այն հատվածն է, որի խնդիրների լուծման գործում պետքարտուղարն անձամբ խորապես ներգրավված է։ Նրա պաշտոնավարման ընթացքում նա պարբերաբար համագործակցել է այդ երկու երկրների հետ:

Մենք շարունակում ենք հավատալ, որ նրանց միջև խաղաղությունը հնարավոր է, և մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ:

  • Կիսվել: