Դա դեռ խոսակցությունների փուլում է. ԲՏԱ նախարարը՝ երկրորդ արբանյակի մասին
2022 թվականին շահագործված հայկական առաջին արբանյակի` ArmSat–1-ի կառավարումը Հայաստանից իրականացնելու գործընթացը նախատեսված է 2023-ին: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Սարքավորումների մեծ մասը մատակարարվել է Հայաստան, ուղղակի մոնտաժային աշխատանքները 2022-ին կհասցրեցինք՛՛:
Ըստ նախարարի՝ պայմանագրով նախատեսվում է արբանյակի կառավարման կենտրոնը և ընդունիչ կայանը շահագործման հանձնել 2023-ին։
Խոսելով երկրորդ արբանյակ ունենալու հնարավորության մասին՝ նախարարն ասաց. ՛՛Դա դեռ խոսակցությունների փուլում է, բանակցություններ ենք վարում, ծանոթանում են շուկայում առկա առաջարկներին, բայց դեռևս վերջնական որոշում չկա՛՛: