կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
COVID-19-ից մահերի 57 տոկոսը գրանցվել է արական, 43 տոկոսը՝ իգական սեռի ներկայացուցիչների մոտ. ԱՆ

COVID-19-ից մահերի 57 տոկոսը գրանցվել է արական, 43 տոկոսը՝ իգական սեռի ներկայացուցիչների մոտ. ԱՆ

Առողջապահության նախարարությունը հրապարակել է COVID-19-ից գրանցված մահացության ցուցանիշները` ըստ սեռի և տարիքի:
 
«2020 թվականի ապրիլից մինչև 2021 թվականի ապրիլի 20-ն արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 3898 դեպք: Ընդ որում` 2020 թվականի ապրիլից մինչև դեկտեմբեր գրանցվել է 3045 մահվան դեպք, իսկ 2021 թվականի հունվարից մինչև ապրիլի 20-ը` 853:
 
COVID-19-ից մահերի 57%-ը գրանցվել է արական սեռի ներկայացուցիչների մոտ, իսկ 43%-ը` իգական:
 
Մինչև 18 տարեկանների շրջանում արձանագրվել է մահվան մեկ դեպք: 63 տարեկանից բարձր անձանց շրջանում` 3034 դեպք (76%)»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
 

  • Կիսվել: