ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Չնայած անձրևին՝ օդի ջերմաստիճանը կբարձրանա

Չնայած անձրևին՝ օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 16-ին ժամանակ առ ժամանակ`շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։
 
Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Մարտի 16-ին առանձին հատվածներում տեղումները կլինեն զգալի։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ավտոճանապարհներին՝ մերկասառույց։ Քամին` հյուսիսարևելյան` 2-5 մ/վ։
 
Օդի ջերմաստիճանը մարտի 16-19-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։
 
Երևանում մարտի 16-ին սպասվում է անձրև։
 
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի ցերեկը 11-13, երեկոյան՝ 6-8 աստիճան։

  • Կիսվել: